Թրամփը պահանջել է որոշ դեսպանների հրաժարականը մինչև իր երդմնակալությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը հրաման է արձակել, որի համաձայն բոլոր դեսպանները, ում նշանակումը քաղաքական դրդապատճառ է ունեցել, պետք է հեռանան իրենց պաշտոններից մինչև երդմնակալությունը: Այդ մասին հայտնում է The New York Times:
Ինչպես նշում է թերթը, նման գործողությունը կարող է երկար տարիների ընթացքում առաջին նախադեպը դառնալ, երբ դիվանագետներին չեն տալիս ընթացիկ պաշտոնից հեռանալուց առաջ անգամ փոքր հետաձգման հնարավորություն: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում էր հնի հետ կարճ ժամանակով որոշ դեսպանների աշխատանքի երկարաձգման մասին:
Թրամփի պահանջով` դեսպանները պետք է հեռանան «առանց բացառությունների»: Այդկերպ Վաշինգտոնը կարող է մի քանի ամսով առանց դեսպանի մնալ Գերմանիայում, Կանադայում և ՄԵծ Բրիտանիայում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



