Ուշադրություն՝ բոլոր կանանց
PHOTOՏարբեր պատճառներով պայմանավորված, օրվա ընթացքում կինը կարող է ժամանակ չունենալ հոգ տանել առողջության մասին: Հենց դրանից էլ սկսվում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունը: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում կնոջ մաշկի վրա:
1. Էմոցիոնալ լարվածությունն ու սթրեսը կնոջ համար հաղթահարելն առանց կորուստների չափազանց դժվար է: Կյանքի ծանր ժամանակահատվածից հետո նույնիսկ երիտասարդ կինը ծերացած է թվում:
2. Շատ կանայք չեն հետևում առողջ սննդակարգին: Անկանոն սնվելը, բարձր կալորիականություն ունեցող ուտեստները, արագ սնունդը և կիսաֆաբրիկատները, տապակած և ապխտած սնունդը վատ ազդեցություն են ունենում կնոջ մաշկի վրա:
3. Մեր օրգանիզմն ի սկզբանե ստեղծված է ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Եթե մկանները չեն աշխատում, ապա աստիճանաբար թուլանում են: Իսկ դրանից տուժում է ամբողջ մարմինը:
4. Ծխախոտը վնասում է ո՛չ միայն ամբողջ օրգանիզմին, այլև վատացնում է մաշկի գույնը և ատամների վիճակը: Իսկ ոչ պակաս վնասակար ալկոհոլը փչացնում է մաշկի գույնը և ավելորդ քաշի պատճառ է դառնում:
5. Օրվա ռեժիմը և առողջ քունը կնոջը երկար տարիների երիտասարդություն և գեղեցկություն են ապահովում: Սակայն հագեցած օրը ժամանակ չի թողնում մտածել ո՛չ միայն առողջության, այլև քնի որակի մասին:
6. Հանուն գեղեցկության կանայք պատրաստ են մեծ գումարներ ծախսել և ռիսկային փորձեր կատարել իրենք իրենց վրա՝ չմտածելով մաշկի, մազերի և եղունգների վրա թողած հետևանքների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: