Ֆրանսիայի 3 պատգամավորներ Հալեպում հայկական եկեղեցի են այցելել
INTERNATIONAL NEWSՖրանսիացի 3 պատգամավորներ Սիրիա են մեկնել: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Թիերի Մարիանը, Նիկոլա Դյուիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրված Հալեպ:
Թիերի Մարիանիի խոսքով՝ պատգամավորները Սիրիա են մեկնել սեփական նախաձեռնությամբ, ի նշան հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության: Հալեպում նրանք այցելել են նաեւ Հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ մինչ այս Մարիանն ու Դյուիկը երկու անգամ եղել են Սիրիայում, չնայած ֆրանսիական իշխանությունները հավանության չեն արժանացրել նրանց այցերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



