Բաղդադ այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետը փորձել է արդարացնել Իրաքի տարածքի մի մասի բռնազավթումը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 7-8-ին Իրաք այցի օրակարգում ներառելու է իրաքյան տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հարձակումները կանխելու հարցը:
«Թուրքիայի ձայնը» պետական ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Յըլդըրըմը նշել է, որ Իրաք իր այցի հիմնական նպատակը Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական համագործակցության ամրապնդումն է, փոխադարձ ներդրումների խթանումն ու առեւտրի զարգացումը:
Թուրք պաշտոնյան նաեւ փորձել է արդարացնել Իրաքի հանդեպ Անկարայի քաղաքականությունը. նա պնդել է, որ Իրաքում «Թուրքիայի ռազմական ներկայությունն ուղղված չէ այդ երկրի ինքնիշխանության դեմ, եւ որ այցի ընթացքում այդ թեման նույնպես շոշափվելու է»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



