ԱՄՆ-ը պատրաստ է 2016 թվականին եւս 15 հազար փախստական ընդունել
INTERNATIONAL NEWSՄիացյալ նահանգները 70 հազարից 85 հազար է դարձրել այն փախստականների թիվը, որոնց գալիք տարի պատրաստ է ընդունել երկիրը։ Այս թիվը 2017 թ. կարող է հասնել 100 հազարի, գրում է Gazeta –ն ՝ վկայակոչելով The Washington Post–ը։
Նշում են, որ այդ լրացուցիչ 15 հազարի մեծ մասը սիրիացի փախստականներ են, որոնց վերաբերյալ որոշումը կայացվել էր ավելի վաղ ՝ այս ամիս։
«Այս քայլը համապատասխանում է ՝ երկրորդ հնարավորության երկիր ու հույսի փարոս լինելու ամերիկյան ավանդույթին»,– շեշտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՝ Բեռլին կատարած այցի ժամանակ։
Քերին նշել է, որ այս նշանաձողը հետագայում բարձրացնելու հավանականություն կա, բայց Կոնգրեսը պետք է հավանություն տա վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերին։ Այս տարվա ծրագրի արժեքը 1.1 մլրդ դոլար է։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



