Ի՞նչ անել, եթե երեխան լավ չի քնում
PHOTOԵրեխայի ամուր քունը ցանկացած ծնողի երազանքն է: Եթե փոքրիկը լավ է քնում, նա լավ է զարգանում և աճում, քիչ է հիվանդանում: Երեխայի գիշերային քունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես է նա անցկացրել օրը: Ծնողին շատ է անհանգստացնում քնի խանգարումները այն ժամանակ, երբ փոքրիկի մոտ առաջին ատամներն են դուրս գալիս: Բայց եթե երեխան իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, ցավացող տեղ չունի, ապա քնի խանգարումները կարող են պայմանավորված լինել ցերեկային քիչ ակտիվությամբ:
Որպեսզի փոքրիկը լավ քնի գիշերները, անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝
1. Ֆիզիկական ակտիվություն օրվա երկրորդ կեսից հետո և երեկոյան ժամերին
2. քնից 2-3 ժամ առաջ կազմակերպեք զբոսանքներ մաքուր օդում
3. քնից 1,5 ժամ առաջ երեխային լողացրեք 30-40 րոպե
4. քնելուց 3 0 րոպե առաջ լավ կերակրեք
5. երեխայի սենյակի կլիման պետք է լինի հով և խոնավ
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: