«Տեսակս և աշխատանքս իրար չեն համապատասխանում». 10 միտք Սիրուշոյից
PHOTOԵրգչուհի Սիրուշոն այսօր՝ հունվարի 7-ին, տոնում է իր 30-ամյակը: Tert.am Life-ը հոբելյարի ծննդյան առթիվ ներկայացնում է երգչուհու մտքերը, որոնք նա ասել է տարբեր հարցազրույցների ժամանակ.
-Յուրաքանչյուր արտիստ տեսահոլովակներում, ոճում, գրեթե ամեն ինչի մեջ պետք է ներկայացնի իր ներաշխարհը:
-Տեսակս և աշխատանքս իրար չեն համապատասխանում: Եթե չլիներ աշխատանքս, չէի ցանկանա լինել հանրային կերպար: Չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել:
-Եթե ունեմ որևէ մտահոգություն կամ անհանգստություն, դա կարտահայտվի աշխատանքիս մեջ:
-Ծնողներս ինձ համար ոճի խորհրդանիշ են: Երկուսից էլ միշտ կարող ես նոր բան սովորել:
-Չեմ սիրում անձնականիս վրա սևեռել , չեմ խոսում այդ մասին և չեմ դարձնում այն հանրային: Շատերը հարցնում են, թե ինչու ցույց չեմ տալիս փոքրիկիս, պատճառը հստակ է. չեմ ցանկանում երեխայիս դարձնել հանրային: Կարծում եմ դա իր որոշումը պետք է լինի: Ես չգիտեմ, նա մեծանա ինչ մասնագիտություն կընտրի: Իր փոխարեն իրավունք չունեմ որոշելու՝ նա ճանաչված լինի, թե՝ ոչ:
-Ինձ համար հաջողությունը նյութականը չէ, այլ մարդկային հարաբերությունները, ներքին հանգստությունն ու ազատությունն են:
-Իմ ցանկությունն է ցույց տալ, որ հնարավոր է տարազն ու նախշերը քայլեն ժամանակի հետ համընթաց:
- Ինձ համար տգեղ հոգի ու ներաշխարհ ունեցող կինը երբեք չի կարող լինել գեղեցիկ`անկախ արտաքին տվյալներից, և դրանում աստիճանաբար ավելի եմ համոզվում: Մեծ շուրթեր, փոքր քիթ… այս չափանիշներն ինձ համար չեն, ես սիրում եմ, երբ մարդու տեսակի մեջ բնությունը չի կորում և մնում է ինքնատիպ:
-Բոլորն տեսահոլովակներս իրարից շատ տարբեր են, գուցե նաև միմյանց հակասող, բայց իմ մեջ այդ բոլոր տեսակներն էլ կան և արտահայտվում են երգերիս մեջ:
- Այսօր մեզ մոտ բոլորը, անկախ մասնագիտությունից և տարիքից քննադատում և քննադատվում են... Շատերի համար իրենց «խելացիությունը» դրսևորելու միակ միջոցը քննադատությունն է... Դա տհաճ և բացասական երևույթ է: