Կարևոր հաղթանակ. Մխիթարյանը՝ «Բայերի» դեմ խաղի մասին (լուսանկար)
SPORTԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»:
Հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել լուսանկար:
«Կարևոր հաղթանակ»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո դորտմունդցիները 12 միավորով գլխավորում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով:
Կիսապաշտպանը մեկնարկային հինգ տուրում արդեն դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



