5 օգտակար խորհուրդներ կանանց՝ միշտ գեղեցիկ մնալու համար
PHOTOԵղունգների սպիտակեցում
Հաճախ մուգ գույնի լաքեր օգտագործելու դեպքում Ձեր եղունգները կարող են ժամանակի ընթացքում դեղնավուն երանգ ստանալ: Որպեսզի դրանք նորից սպիտակ և մաքուր տեսք ունենան, բամբակը թրջեք լիմոնահյութով և քսեք եղունգների շուրջը: Այնուհետև փաթաթեք մատները փայլաթիթեղով (ֆոլգա): Պահեք 10-15 րոպե, այնուհետև հեռացրեք փայլաթիթեղները:
Աչքի կաթիլներ՝ սևաներկի համար
Չորացած սևաներկը «կյանքի հետ բերելու» համար խորհուրդ է տրվում օգտագործել աչքի կաթիլներ: Մի քանի կաթիլ լցրեք սևաներկի տարայի մեջ, լավ թափահարեք: Այն կլինի ինչպես նորը:
Մազի արդուկների մաքրում
Մազի արդուկի վրա առաջացած հետքերը մաքրելու համար խառնեք կերակրի սոդան ջրածնի պերօքսիդի հետ և փափուկ անձեռոցիկով տարածեք արդուկի մակերևույթով: Այնուհետև ևս մեկ անգամ մաքրեք այն՝ ամբողջովին չոր անձեռոցիկով:
Շրթներկի ճիշտ օգտագործում
Շրթներկը քսելուց անմիջապես հետո շուրթերով թեթևակի լիզեք մատը: Այսպես շրթներկի մնացորդները կմնան Ձեր մատի վրա և չեն քսվի ատամներին:
Ճամփորդելու ընթացքում ինչպե՞ս պահպանել կոսմետիկան
Վստահ լինելու համար, որ դիմափոշին, կարմրաներկը և ստվերաներկը չեն փչանա և չեն ճաքի, ճանապարհորդելու ընթացքում դրանց տարաների վերևի մասում բամբակ դրեք և փակեք: Սա կպաշտպանի պարագաները հանկարծակի հարվածներից: