10 «ամենաերջանիկ» մասնագիտությունները
LIFEԱմերիկյան աշխատանքի տեղավորման Career Bliss գործակալությունը հրապարակել է այն 10 մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչներն իրենց ավելի երջանիկ են համարում։
Արդյունքները ներկայացված են տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող 200հզ. ամերիկացիների հարցման հիման վրա՝ հաշվի առնելով անձնակազմում փոխհարաբերությունների գնահատականը, ղեկավարության վերաբերմունքը, աշխատավարձը, գործնական առումով աճելու հեռանկարները, կորպորատիվ մշակույթը և ընկերության վարկանիշը։
Բոլոր այս չափանիշներով ամենալավն իրենց զգում են բուռն կերպով զարգացող բիոտեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Նրանց հաջորդում են մենեջերները և դպրոցի ուսուցիչները, որոնք իրենց աշխատանքը հասարակության համար շատ կարևոր և անհրաժեշտ են համարում։
Իրենց վատ չեն զգում նաև վարչական ապահովմամբ և տեխնիկական աջակցությամբ զբաղվող գրասենյակային աշխատակիցները, չնայած որ իրենց պարզապես մանր ծառայողներ են համարում։
Դրական զգացումներով են օժտված նաև հաշվապահները, ինչպես նաև վաճառքի բաժանմունքի աշխատակիցները. միշտ էլ հաճելի է ծախսել ուրիշի փողերը, վստահեցնում են հոգեբանները։ Այս դասին է պատկանում նաև փողի հետ գործ ունենալուց ոգևորություն ապրող ֆինանսիստի մասնագիտությունը։
«Երջանիկ» մասնագիտություններ ունեցողների վարկանշային աղյուսակի տասնյակում են ընդգրկված նաև այդքան էլ շատ չվարձատրվող ոչ առևտրային սոցիալական կազմակերպությունների աշխատակիցները։ Նրանք կյանքից գոհ են համարվում շնորհիվ այն հանգամանքի, որ պարտավոր չեն հաշվետու լինել օրվա ընթացքում արված աշխատանքի համար։
Առողջապայության ոլորտի աշխատակիցները զբաղեցրել են վարկանշային աղյուսակի 9–րդ հորիզոնականը՝ ընդգծելով մարդկանց օգնելուց ստացած հոգևոր բավարարվածությունը։
«Երջանիկների տասնյակը» սահմանափակում են փաստաբանները և արդարադատությանը ծառայող մյուս մարդիկ։ Նյութական բարեկեցության առումով այս մասնագիտության տեր մարդիկ ամենաառջևում են, սակայն փողի մեջ չէ երջանկությունը, նշում են ուսումնասիրության հեղինակները։



