Սիրիայում պայթյուն է որոտացել. կա մի քանի տասնյակ զոհ
SOCIETYՍիրիայի հյուսիսային մասում գտնվող Ազազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել. պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ազազ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում:
Ի սկզբանե հաղորդվել է միջադեպի հետևանքով 25 զոհի մասին, սակայն ավելի ուշ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է 60 զոհի մասին` հղում անելով քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչին:
Ինչպես հայտնել են Sputnik գործակալության աղբյուրները, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում` «Ահրար Աշ-Շամ» ընդդիմադիր խմբավորման գրասենյակի մոտակայքում, ինչի հետևանքով մահացել և վնասվածքներ է ստացել խմբավորման մոտ 50 կողմնակից:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



