Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ
SOCIETYԹուրքական ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:
Նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:
Դատախազության տեղեկությունների համաձայն` հինգերորդ ձերբակալվածն ըննդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստն է, ով ղեկավարել է Իզմիրի Ռուշտու Ունսալա ոստիկանական դպրոցի ուսանողներին, ովքեր եղել են կազմակերպության կողմնակիցները:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



