Ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի օդանավակայաններում ավելի քան 800 չվերթ է չեղարկվել
SOCIETY«Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը 610 ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ձյան ուժգին տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ կապված չվերթների չեղարկման հետ՝ 5900 ավիաուղևորներ տեղաբաշխվել են հյուրանոցներում։ Մոտ 20 հազար ուղևորների Աթաթուրքի օդանավակայանում ապահովվել են սննդով։
Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է Pegasus Airlines-ի 192 չվերթ։
Ձյան տեղումները բացասաբար են ազդել մեգապոլսի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա։ Ձյան ծածկույթի հաստությունը մի շարք շրջաններում հասել է 40 սմ-ի։
Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։ Ճանապարհների մերկասառույցը դարձել է բազմաթիվ վթարների պատճառ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



