Ուտելու 15 ամենախելագար մրցույթ, որին մասնակցել ամեն մեկը չի համարձակվում
LIFEՇատերը այդպիսի մրցույթներին բացասաբար են վերաբերվում, բայց կան մարդիկ, ովքեր սիրում են այդպիսի բաները, հայտնում է novate.ru-ն:
1. Ոստրեներ ուտելու աշխարհի առաջնություն

Ամեն տարի հունիսին Նոր Օռլեանում տեղի է ունենում ոստրեներ ուտելու աշխարհի առաջնություն, ինչի հաղթողը ստանում է 1000 դոլար մրցանակ: 2011 թվականին Պետ Բերտոլետին 8 րոպեում կերել է 468 ոստրե:
2. Սխտոր ուտելու աշխարհի առաջնություն

Այս մրցույթը տեղի է ունենում Անգլիայի Դորսեթ դքսությունում: 2014 թվականին Դևիդ Գրինմենը 1 րոպեում 33 ատամ հում սխտոր է կերել:
3. Եղինջ ուտելու առաջնություն

Այս մրցույթը ևս տեղի է ունենում Անգլիայի Դորսեթ դքսությունում: Մասնակիցներն ուտում են եղինջի տերևներ:
4. Կիմչի ուտելու առաջնություն

Այս մրցույթը տեղի է ունենում Չիկագոյի կորեական շրջանում: Ռեկորդ սահմանելու համար հարկավոր է 6 րոպեում ուտել 3.86 կգ թթու դրած կծու ուտելիքից:
5. Կոկորդիլոսի ձու ուտելու առաջնություն

Այս մրցույթը տեղի է ունենում Պատայի կոկորդիլոսների ֆերմայում: Հարկավոր է ուտել 10 ձու կարճ ժամանակում:
6. Տապակած սունկ ուտելու ազգային առաջնություն

Այս մրցույթը տեղի է ունենում Փենսիլվանիա նահանգում: Կհաղթի նա, ով 8 րոպեում կուտի 4 կգ տապակած սունկ:
7. Սուշի սիրողների առաջնություն

2008 թվականի ապրիլին Թիմ Յանուսը համաշխարհային ռեկորդ է սահմանել` 6 րոպեում ուտելով 141 սուշի:
8. Մայոնեզ ուտելու առաջնություն

Սա ամենավտանգավոր առաջնությունն է: Հաղթող Օլեգ Ժորնիցկին միանգամից կերել է 3.6 կգ մայոնեզ:
9. Կենդանի խավարասերներ ուտելու առաջնություն

Այժմ դրա ռեկորդը պատկանում է Քեն Էդվարդսին Անգլիայից: 2001 թվականին նա 1 րոպեում կերել է 36 կենդանի խավարասեր:
10. Պաղպաղակ ուտելու առաջնություն

World Ice Cream Eating Championship 2014 թվականին անցկացվել է Ֆլորիդայում: Ջոն Չեսթնաթը 6 րոպեում կերել է 7.1 լ պաղպաղակ:
11. Ծովախեցգետին ուտելու առաջնություն

Նույն Ջոն Չեսթնաթը 8 րոպեում կերել է 380 ծովախեցգետին:
11. Խեցգետին ուտելու առաջնություն

Համաշխարհային ռեկորդակիր Քրիս Հենդրիքսը 12 րոպեում կերել է խեցգետնի 331 կտոր միս:
12. Թթու վարունգ ուտելու առաջնություն

2010 թվականին Isle Casino Pompano Park-ում տեղի ունեցած առաջնության ժամանակ Պետ Բերտոլետին 6 րոպեում կերել է 2.6 կգ թթու վարունգ:
14. Հում սոխ ուտելու առաջնություն

2004 թվականին Բրայան Դաֆիլդը 1 րոպե 32 վարկյանում կերել է 212 գրամանոց սոխը:
15. Յուղ ուտելու առաջնություն

2001 թվականին Դոն Լերմանը 5 րոպեում կերել է 113 գր աղի յուղ:
Աղբյուրը` 1in.am



