Թրամփը «բարի արարք» է անվանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը բարի արարք է:
«Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ, այլ ոչ թե վատ արարք է: Միայն հիմար մարդիկ կամ տխմարները կարող են մտածել, որ դա վատ է», - գրել է նա իր Twitter-ում:
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը առանց դրա էլ բավական խնդիրներ ունի ամբողջ աշխարհում:
«Երբ նախագահ լինեմ, Ռուսաստանը զգալիորեն ավելի շատ կհարգի մեզ, քան այժմ, և երկու երկրները, հավանաբար, կաշխատեն միասին, որպեսզի լուծեն աշխարհի մեծ ու արդիական խնդիրներից և հարցերից շատերը», - ընդգծել է Թրամփն իր հաջորդ գրառման մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



