Վթար Երեւանի կենտրոնում. Մոտոցիկլետի անչափահաս վարորդի վիճակը ծանր է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկինի եւ Ե. Կողբացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է ավտոմեքենա եւ մոտոցիկլետ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 SO 854 համարանիշի ավտոմեքենան եւ «Դաիչի» մակնիշի AA406 համարանիշի մոտոցիկլետը (վարորդ` 17-ամյա Ի. Ս.): Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



