Ստամբուլում գիշերային ակումբում հարձակում իրականացնողը Ուզբեկստանից է
SOCIETYԹուրքիայի ոստիկանությունը հայտնել է դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում զինված հարձակում իրականացրած անձի անունն ու քաղաքացիությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նշել է, թե հարձակումն իրականացրել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը։
Նշենք, որ Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով սպանվել են 39 քաղաքացիներ, որոնց մեջ եղել են Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի, Քաթարի, Լիբանանի քաղաքացիներ։
Գիշերային ակումբում կոտորած իրականացնելուց հետո ահաբեկիչը հանգիստ հեռացել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



