Բուդդայական վանականը Հարավային Կորեայի մայրաքաղաքում ինքնահրկիզման փորձ է արել
INTERNATIONAL NEWSԲուդդայական վանականն ինքնահրկիզվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նախագահ Փակ Կըն Հեի դեմ բազմահազարանոց ցույցի ժամանակ, որին իմփիչմենթ են հայտարարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլի կենտրոնական փողոցներ՝ բողոք հայտնելու Փակ Կըն Հեի դեմ: Գիշերվան մոտ 60-ամյա վանականը փորձել է ինքնահրկիզվել՝ միաժամանակ գրություն թողնելով, որում հարավկորեական իշխանություններին կոչ է արել ձերբակալել նախագահին դավաճանության համար:
Ներկայում վանականը հիվանդանոցում է՝ ամբողջ մարմնի երրորդ աստիճանի այրվածքներով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



