Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն
BLOGՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Լուսանկարում Սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանն է
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



