Հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները
LIFEՉեխ հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները, որն ապրել է 5000 տարի առաջ։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հնագետները նրա սեռական կողմնորոշման մասին ենթադրություններ են արել՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրան թաղել։ Մանագետներն ասում են, որ թաղումն իրականացվել է մ.թ.ա. 2900-2500թթ. ընկած ժամանակահատվածում։ Ավանդաբար այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա պառկած, գլուխը՝ դեպի արևմուտք, կանանց՝ձախ կողքի վրա, գլուխը դեպի արևելք։
Հայտնաբերված տղամարդը թաղված է ձախ կողքի վրա, գլուխը դեպի արևմուտք։ Երկրորդ նշանը, որի վրա հենվում են հնագետները, այն առարկաներն են, որոնք դրվել են դիակի հետ։ Սովորաբար տղամարդկանց հետ թաղում էին զենքեր, մուրճեր ու դանակներ, իսկ կանանց հետ՝ կճուճներ, ժանիքե զարդեր և պղնձե ականջօղեր։
Հայտնաբերված տղամարդու գերեզմանում հայտնաբերել է ոչ թե զենք, այլ կճուճներ։ Հնագետները կարծում են, որ դա չի կարող սխալի կամ անուշադրության հետևանք լինել՝ հաշվի առնելով, թե այդ շրջանում ինչպիսի մեծ կարևորություն էին տալիս հուղարկավորության արարողություններին։
Այստեղից գիտնականները եզրակացնում են, որ հայտնաբերված տղամարդը ամենայն հավանականությամբ կա´մ հոմոսեքսուալիստ է ,կա´մ տրանսվեստիտ։



