Մոուրինյու. Ռունիի համար լավագույն օրը դեռ առջևում է
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ավագ Ուեյն Ռունիի ձեռքբերումը, տեղեկացնում է Armsport.am–ը։
Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Ռեդինգի» հետ խաղում հարձակվողը խփել է իր 249-րդ գոլը և հավասարվել ակումբի պատմության լավագույն ռմբարկու Բոբի Չարլթոնին։
«Երեկվա օրը լավագույնը չէր Ռունիի համար։ Ամենալավը դեռ առջևում է, դա միայն ժամանակի հարց է։ Այն կլինի, երբ Ռունին խփի իր հաջորդ գոլը և դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։ Դա հիանալի կլինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Sun»-ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



