Հրապարակվել է Երուսաղեմի ահաբեկչական ակտի տեսագրությունը
SOCIETYYnetnews պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմում իրականացված ահաբեկչական ակտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Երուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով չորս զոհ և 13 վիրավոր կա:
Վերջին տվյալների համաձայն` ավտոբուսային կանգառում մարդկանց վրաերթի ենթարկած անձը Ֆադի ալ Քանաբիր անունով պողեստինցի է, որին գնդակահարել են դեպքի ակտի վայրում:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն` բեռնատարի վրա իսրայելական համարանիշներ են եղել, որոնք գողացված են եղել մեկ այլ ավտոմեքենայից:
Meduza-ի հաղորդմամբ` ահաբեկչական ակտի զոհերն իսրայելական բանակի զինծառայողներ են եղել` երեք կին և մեկ տղամարդ:
Տեսանյութն՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



