Ռուսաստանում ինքնասպան է եղել արեւմտամետ «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստը
SOCIETYՔննիչները հետաքննություն են վարում Ռուսաստանի Տվեր քաղաքում երիտասարդի ինքնասպանության փաստով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքն արեւմտամետ ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության Տվերի կառույցի անդամ Ալեքսեյ Դոմանովի մասին է: Նա կախվել է իր բնակարանում:
Երիտասարդի մահվան հստակ պատճառը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել: Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում:
Կուսակցության մամուլի ծառայությունում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են, որ Ալեքսեյ Դոմանովը հունվարի 7-ի լույս 8-ի գիշերն ինքնասպան է եղել: Կուսակցությունում, միաժամանակ, չեն բացառում, որ դեպքը կարող է քրեական բնույթ կրել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



