Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
SOCIETYԱրմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քիչ առաջ 1971 թվականին ծնված քաղաքացու դի է հայտնաբերվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը։
«Այսօր այն նույն շենքում,որտեղ հայտնաբերվել էին կնոջ,ամուսնու և երեխայի դիերը, հայտնաբերվել է նաև Գ. Դավթյանի դին»,– ասաց նա։
Հարցին,թե նախնական վարկածով ինչն է եղել մահվան պատճառը, Էդգար Հովհաննիսյանն ասաց,որ քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել։
Նշենք,որ այսօր Մուսալեռում՝ նույն շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին նույն ընտանիքի երեք անդամների՝ կնոջ, ամուսնու և նրանց չորս ամսական երեխայի դիերը։ Մահացած ընտանիքի անդամներ են՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ն, 1990 թ. ծնված Հ. Բ.–ն և 2016 թ. ծնված Ա. Բ.-ն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



