Թուրքիայում կանջատվեն Google և Gmail ծառայությունները
SOCIETYԹուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտնել է, որ երկրում տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն են ստեղծվել, որոնք համատեղելի են ազգային մշակույթի և արժեքների հետ:
Ինչպես նշում է Turkishminute-ը, այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն Google և Gmail ծառայությունները:
Արսլանի կարծիքով` Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահպանի երկրի ներսում և երաշխավորի, որ կապը կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել ներքին շուկայում:
Պաշտոնյան ավելացրել է, որ այս որոշումն ընդունվել է ամերիկյան Gmail էլեկտրոնային փոստային ծառայության մատուցողի ապահովության վերաբերյալ վերջին բանավեճերից հետո` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» կապակցությամբ:
Նոր ծառայությունների անունները դեռևս չեն հաղորդվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



