Սիրիայի իշխանությունները հաղթանակի տանող ճանապարհին են. Բաշար Ասադ
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարությունը վստահորեն գնում Է դեպի հաղթանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է ֆրանսիական ԶԼՄ-ների, մանավորապես, France Info հեռուստաալիքի եւ RTL ռադիոկայանի ներկայացուցիչներին տված հարցազրույցոմ:
«Վրա Է հասել պատերազմի վճռորոշ փուլը, եւ մենք հաղթանակի տանող ճանապարհին ենք: Եվ այդ հաղթանակը կգա այն ժամանակ, երբ մենք կոչնչացնենք բոլոր ահաբեկիչներին»,- ասել Է Սիրիայի ղեկւավարը:
«Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքացիական բնակչությունը մնա ահաբեկիչների իշխանության տակ, որն ուղեկցվում Է մահապատիժներով ու գլխատումներով: Սիրիական պետությունը չի կարող դա թույլ տալ»,- նշել Է նա:
Մի խումբ ֆրանսիացի լրագրողներ գտնվում Էին Դամասկոսում՝ ուղեկցելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Սիրիա այցելած երեք պատգամավորների: Բաշար Ասադը նրանց հարցազրույց Է տվել ֆրանսիական պատվիրակության հետ բանակցություններ անցկացնելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



