Իսրայելի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան
POLITICSԻսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի նախագահի վարչակազմը:
«Իսրայելի նախագահը ժամանել Է Վրաստանի նախագահի հրավերով: Դա շատ կարեւոր իրադարձություն Է մեր երկրների պատմության մեջ: Այցը համընկնում Է հոբելյանական տարվա հետ, երբ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հատկապես կարեւոր Է իրացնել երկկողմ հարաբերությունների առկա ներուժը»,- հայտարարել Է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Այցի շրջանակներում ծրագրված են Իսրայելի նախագահի հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



