Բրիտանիայի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ է անցկացրել Թրամփի խորհրդականների հետ
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Նյու Յորք եւ հանդիպումներ անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք հանգուցային խորհրդականների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, մասնավորապես, Ջոնսոնը հանդիպում Է ունեցել Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եւ ապագա վարչակազմի գլխավոր ստրատեգ Սթիվ Բենո նի հետ:
Ֆորին օֆիսը հայտնել Է, որ քննարկված թեմաների թվում Էր ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը Սիրիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ, եւ որ քննարկումը եղել Է «դրական ու անկեղծ»:
Հունվարի 8-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ ուրախ կլինի գարնանը հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



