Օբաման պատմել է նախագահի պաշտոնում իր ընդունած ամենադժվարին որոշման մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է, որ 2009 թվականի վերջին Աֆղանստան լրացուցիչ զորակազմ ուղարկելը եղել Է «իր ընդունած ամենադժվարին որոշումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենադժվարին որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելիս, երբ կարգադրեցի եւս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան, մինչդեռ ցանկանում Էի վերջ դնել այլ երկրներում ամերիկացի զինվորականների ընդգրկուն ներկայությանը»,- ասել Է նա:
Պետության ղեկավարը հիշեցրել Է, որ միշտ Էլ սխալ Է համարել ԱՄՆ-ի ռազմարշավն Իրաքում եւ գտնում Էր, որ ուշադրությունը հարկավոր Է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա: «Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում Էր, որովհետեւ այն ժամանակ «Թալիբանն» զգալիորեն ուժեղացել Էր»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



