Ռոնալդու. Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր խաղալու եմ MLS-ում
SPORTՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը մտադիր է դա անել MLS-ում:
«ԱՄՆ-ը հրաշալի երկիր է: Այնտեղ մարդիկ ունեն համապատասխան մտածելակերպ եւ պայմաններ ֆուտբոլի համար: Այնտեղ հնարավոր ամեն ինչ անում են ֆուտբոլի համար: Եթե կարողանամ խթանել այդ երկրում ֆուտբոլի զարգացմանը, ապա կցանկանամ օգտակար լինել: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր կսկսեմ խաղալ MLS-ում»,- 30-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Վերջերս նա 18.5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ բնակարան էր գնել Նյու Յորքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



