ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYՀակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Զինվորի առողջական վիճակում փոփոխություն չկա, վիճակը ծայրահեղ ծանր է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



