Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդուն մեռած են գտել իր բնակարանում
SOCIETYԼեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդուն՝ Պշեմիսլավին, մեռած են գտել Գդանսկի իր բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RMF ռադիոկայանը:
43-ամյա Վալենսայի դին հայտնաբերել Է նրա որդին, որը «շտապօգնություն» Է կանչել:
Նշվում Է, որ տղամարդու մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, փորձագետները նախնական կարգով բացառել են նրա մահվանը երրորդ անձանց մեղսակցությունը:
«Տեղում աշխատում են դատախազը եւ ոստիկանությունը, որոնք զրուցում են նաեւ մահացածի ընտանիքի անդամների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան եւ նրա կինը՝ Դանութան, ունեն ութ երեխա՝ չորս տղա եւ չորս աղջիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



