Հիլարի Քլինթոնն այլեւս չի մասնակցի ընտրությունների
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին, ինչպես նաեւ ապագա այլ ընտրությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, հայտարարել Է Քլինթոնի վստահված անձը՝ Նիրա Թանդենը:
Ավելի վաղ New York Daily News-ը, հղում անելով սեփական բարձրաստիճան աղբյուրի, հայտնել Էր, որ Քլինթոնը դիտարկում Է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը: Նյու Յորքի ներկայիս քաղաքագլխի՝ Բիլ դե Բլազիոյի լիազորությունների ժամկետը լրանում Է այս տարվա վերջին:
«Կարծում եմ, որ նա երեխաներին ու ընտանիքներին օգնելու ուղիներ Է փնտրում: Դա այն Է, ինչի վրա կենտրոնացած Էր նրա ողջ կյանքը… Ես չեմ կարծում, որ նա երբեւիցե վերստին կմասնակցի ընտրությունների»,-հեռուստաալիքը մեջբերել Է Թանդենի խոսքը:
Հիլարի Քլինթոնն անցյալ տարվա նոյեմբերի 8-ին նախագահական ընտրությունները տանուլ Է տվել հանրապետական Դոնալդ Թրամփին, որը պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի այս տարվա հունվարի 20-ին նշանակված երդմնակալության արարողությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



