Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նրանք ծնվել են Անկախության օրը

INTERVIEW

Շատերի համար սեպտեմբերի 21-ը միայն Անկախության օր չէ: Ինչպես տարվա 365 օրերից յուրաքանչյուրը,սեպտեմբերի 21-ին էլ տարբեր մարդիկ նշում են իրենց ծննդյան օրը: Past.am-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հիշում է, որ այդ ժամանակ արդեն համագործակցում էր մեր Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի հետ: Հանձնաժողովում էին Սեյրան Բաղդասարյանը, Սուրեն Զոլյանը և Ղարաբաղից ընտրված այլ պատգամավորներ:

«Հիշենք, որ սեպտեմբերի 2-ին էլ հռչակվել է Արցախի անկախությունը: Եկե՛ք մեկը մյուսից անջատ չդիտարկենք: Մենք շատ ոգևորված էինք, բայց խիստ հակասական զգացողություններով: Հիշեցնեմ, որ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները եղել է միասնական՝ Արցախ-Հայաստան, իսկ արդեն անկախության հանրաքվեն՝ անջատ: Կար շատ մեծ ոգևորություն, բայց եղել են նաև վեճեր, որոշակի տարաձայնություններ: Մի մասը կարծում էր, որ հանրաքվեն պետք է Արցախի հետ միասնական լինի: Ահա այդպիսի հակասական իրավիճակ էր տիրում սեպտեմբերին»,- պատմեց տիկին Ալավերդյանը:

Անդրադառնալով հանրաքվեի ընտրության օրվան՝ մեր զրուցակիցն ասաց. «Սեպտեմբերի 21-ի հետ կապված էլ ասեմ, որ դրանից առաջ եղավ նիստ ՀՀՇ-ի և մյուս կուսակցությունների մասնակցությամբ, որում պետք է որոշվեր հանրաքվեի օրը: Այդ օրը կարող էր լինել նաև սեպտեմբերի 28-ը՝ սեպտեմբերի վերջին կիրակին: Արդեն գաղտնիք չէ, որ ամուսինս պատգամավոր էր: Նա վերջին կիրակիի փոխարեն առաջարկեց, որպեսզի նախավերջին կիրակի՝ սեպտեմբերի 21-ին լինի հանրաքվեն: Ես պետք է պարծենամ, որ կինն եմ մի մարդու, ով անչափ համեստ է, նրա համար Անկախությունը կյանքի նպատակներից էր:

Ամուսինս եկավ տուն և ասաց. «Քեզ այնպիսի նվեր ունեմ, որ ոչ մեկը չի կարող անել: Քո ծննդյան օրը լինելու է անկախության հանրաքվեի օր»: Վերին աստիճանի անձնական ընտանեկան և ազգային գործոնների միաձուլում ստացվեց: Ինձ համար այդ օրն իսկապես մեծ տոն է»:

Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նույնպես այսօր նշում է իր ծննդյան օրը: Տարիքից ելնելով՝ 1991 թվականին քաղաքականությամբ չէր զբաղվում:

«13 տարեկան էի, հրաշալի գացողություններ ունեի: Ինձ համար մեծ նվեր էր, երբ իմացա, որ 21-ին պետք է լինի հանրաքվեն»,- հիշում է Մուսինյանը: Մեր հարցին՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր անկախության համար, ՀԱԿ խոսնակը պատասխանեց. «Մեր երկրի գլխին իշխում է մի ռեժիմ, որն ուզում է մսխել մեր անկախությունը: Դրանից լուրջ մարտահրվեր կարո՞ղ է լինել»:

Լրագրող, մեր գործընկեր Ազատուհի Արասխանյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անվան ընտրությունն էլ խորհդանշական է: Ազան նշում է, որ Անկախության օրը ողջ հայության համար մեծագույն տոն է: Մեր զրուցակիցը պատիվ և կրկնակի ուրախություն է համարում ծնված լինել Անկախության օրը:

Հարցին՝ որքանո՞վ է անձնական և մասնագիտական գործունեության մեջ զգում անկախության գործոնը, մեր գործընկերը պատասխանեց. «Անկախության գործոնը որպես կրկնակի իմաստ` անձնապես ազատ և որպես անկախ պետության քաղաքացի, արտահայտվում է իմ կյանքի բոլոր ոլորտներում, լինի անձնական, աշխատանքային, թե մասնագիտական: Ապրել մի պետությունում, ունենալ աշխատանք, ունենալ ազատ խոսքի իրավունք, ընտրության իրավունք` բոլոր առումներով, սրանք այն գործոններից են, որոնք փաստում են Հայաստանի անկախությունը»:

Այսօր մեր բազմաթիվ հայրենակիցներ նույնպես նշում են իրենց տարեդարձը: Անհնար կլիներ բոլորին անդրադառնալը:

Past.am-ը շնորհավորում է ոչ միայն այդ մարդկանց, այլև ողջ հայության տոնը:

Լևոն Փանոսյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League