Թրամփն ի պատասխան Մերիլ Սթրիփի քննադատության նրան «Հիլարիի համախոհ» Է անվանել
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի հռչակավոր դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրել Է կանխակալության մեջ եւ նրան «Հիլարիի համախոհ» Է անվանել այն բանից հետո, երբ դերասանուին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ հանդես Է եկել նրա հասցեին խիստ քննադատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
The New York Times թերթի լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պետության ապագա ղեկավարը հայտարարել Է, թե զարմացած չԷ այն բանից, որ «գրոհների Է ենթարկվում կինոյի աշխարհի լիբերալների կողմից»:
Հունվարի 8-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը հեռարձակում Էր NBC հեռուստաընկերությունը, Սթրիփը հիշել Է, թե 2015 թվականին Թրամփն ինչպես Է նմանակել The New York Times -ի հաշմանդամ լրագրողին: «Եղավ մի արարք, որը շշմեցրեց ինձ,- ասել Է դերասանուհին:- Դա այն պահին Էր, երբ մեր երկրում ամենահարգելի պաշտոնին հավակնող մարդը նմանակեց սահմանափակ հնարավորություններով լրագրողին»:
«Դա մի տեսակ կոտրեց սիրտս, եւ ես դեռ չեմ կարողանում գլխիցս հանել տեղի ունեցածը, որովհետեւ դա կինո չԷր: Դա իրականություն Էր»,- ընդգծել Է Հոլիվուդի աստղը՝ որը նկարահանվել Է 250 ֆիլմերում եւ «Օսկար» մրցանակի եռակի դափնկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 13.26
Թրամփ, Մերիլ Սթրիփ, քննադատություն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



