Չինաստանը ջրածնային վառելիքով ինքնաթիռ է փորձարկել
SOCIETYՉինաստանը դարձել Է երրորդ երկիրն աշխարհում, որը ջրածնային վառելիքային տարրերով ինքնաթիռի հաջող փորձարկում Է իրականացրել: Ավելի վաղ դա հաջողվել Է անել ԱՄՆ-ին եւ Գերմանիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ST Daily հրատարակությունը:
Չինական մոդելը հանդերձված Է 20 կիլովատ հզորություն ապահովող վառելիքային տարրով: Փորձարկումների ընթացքում ինքնաթիռը օդ Է բարձրացել 320 մետր եւ, ինչպես նշել են ինժեներները, կայուն աշխատանք ցուցադրել ըստ Ցելսիուսի մինուս 20 աստիճանի պայմաններում:
Մոդելի առաջին թռիչքը կայացել Է Շենյան քաղաքում, որը գտնվում Է Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



