Դալայ լաման խաղաղության դարաշրջան Է կանխագուշակել Դոնալդ Թրամփի օրոք
SOCIETYԴալայ լամա XIV-ը խաղաղության դարաշրջան Է կանխագուշակել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությունն արել Է «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում :
Պատասխանելով այն հարցին, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությունը, Տենցզին Գյամցհոն նշել Է. «Դոնալդ Թրամփը, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր, իրեն թույլ Էր տալիս խոսել շատ ազատ: Բայց այժմ, երբ նա արդեն ընտրված Է, նրա ուսերին մեծ պատասխանատվություն Է ընկել, այժմ նա պետք Է համապատասխանի շրջապատող իրականությանը… Ես կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու ոչինչ չկա»:
Դալայ լամայի կարծիքով՝ Թրամփն, ինչպես նաեւ աշխարհի մյուս ղեկավարները, պարզապես ընտրություն չունեն. «Եթե մենք գնանք բռնության ուղիով, ապա դա մեզ կտանի միջուկային պատերազմի, որտեղ հաղթողներ չեն լինի. բոլորը տանուլ կտան, եւ կտուժեն առանց բացառության բոլորը… Թերեւս խելագարը կարող Է ձգտել միջուկային պատերազմի: Բայց բաց հասարակությունում դա անհնարին Է»:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



