Ֆրանսիացիների մեծամասնությունը Մակրոնին գերադասել Է աջ կենտրոնամետ Ֆիյոնից
SOCIETYՖրանսիայի բնակիչների ավելի քան 50 տոկոսն այն կարծիքին Է, որ անկախ թեկնածու Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ավելի լավ նախագահ կլինի, քան աջ կենտրոնամետներից թեկնածու նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Odoxa ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:
Հարցման տվյալներով, դրա մասնակիցների 57 տոկոսը «վատ կարծիք» ունի Ֆիյոնի մասին: Այսպիսով, նախկին վարչապետն անցյալ տարվա նոյեմբերից կորցրել Է ժողովրդականության 12 տոկոսը: Նաեւ հարցվածներին առաջարկել են ընտրություն կատարել Ֆիյոնի եւ տարբեր կուսակցություններից նախագահի պաշտոնի մյուս թեկնածուների միջեւ:
Հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների 55 տոկոսը Մակրոնին գերադասել Է Ֆիյոնից: Սակայն Ֆիյոնի եւ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի միջեւ ընտրություն կատարելիս մեծամասնությունը (64 տոկոսը) նախապատվությունը տալիս Է Ֆիյոնին: Ֆրանսուա Օլանդի կառավարությունում վարչապետի պաշտոնը թողած Մանուել Վալսի եւ Ֆիյոնի միջեւ ձայները բաժանվել են հավասարապես՝ 49 տոկոսը պաշտպանում Է Ֆիյոնին եւ 48 տոկոսը՝ Վալսին:
Այնուամենայնիվ, Kantar Sofres one point-ի հարցման տվյալներով՝ Վալսը, որը, ինչպես կանխատեսվում Է, կշահի փրայմերիզները, որոնց առաջին փուլը կկայանա հունվարի 22-ին, հավանաբար, Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրին կզիջի երկրորդ փուլում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



