Մթերքներ, որոնք ճերմակ ատամների «թշնամին» են
PHOTOԿան ուտելիքներ, որոնք օգնում են պահպանել ատամների սպիտակությունը, կան նաև այնպիսի սննդատեսակներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը` խորհուրդ տալով հնարավորինս քիչ օգտագործել հետևյալ սննդատեսակները:
1. Շաքարավազ: Այն ատամների առողջության համար թիվ 1 թշնամին է, հատկապես մեծ քանակությամբ օգտագործելիս:
2. Սառույց: Սառույցն ատամներն ավելի զգայուն է դարձնում` նպաստելով դրանց արագ քայքայմանը: Այն օգտագործելու համար պետք է սպասել մինչև հալչի բաժակում և ոչ մի դեպքում չի կարելի պահել բերանի մեջ:
3. Ալկոհոլ: Ոգելից խմիչքները չորացնում են բերանի խոռոչը, կարող են նաև որոշակի բորբոքումներ առաջացնել բերանում:
4. Ցիտրուսային մրգեր: Ցիտրուսը բավականին առողջարար է, բայց չափավոր քանակով: Մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում այն կարող է վնասել ատամների էմալը:
5. Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Թեև դրանք ատամների առողջությանը չեն վնասում, այնուամենայնիվ, դեղին բծեր են թողնում ատամների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: