Եվրոպայում արդեն 40 մարդ է զոհվել ուժեղ սառնամանիքներից
INTERNATIONAL NEWSԵվրոպայում առնվազն 40 մարդ է զոհվել ուժեղ սառնամանիքներից, մեծ մասը Լեհաստանում։ Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը երկրում սառել էր 10 մարդ, հայտնել է RCB ճգնաժամային կենտրոնը։ Այսպիսով, Լեհաստանում սառնամանիքից մահացածների թիվը հասել է 30-ի։
Չեխիայում ցրտահարվելուց մահացել է վեց մարդ, Բելառուսում՝ երկու, Իտալիայում ՝ նույնպես երկու մարդ։ Հիմնականում ցրտահարվում են անօթեւանները։
Անբնական ցուրտ եղանակը տրանսպորտային կոլապս է առաջացրել եվրոպական շատ քաղաքներում։
Ստամբուլի օդանավակայաններում 1500 ամենօրյա չվերթներից միայն 300-ը չեն չեղարկվել։ Քաղաքի եվրոպական ու ասիական մասերի միջեւ երթեւեկությունը դադարել է։ Սերբիայում՝ Դունայ ու Սավա գետերում նավիգացիա են տեղադրել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



