Չեխիայում՝ զինագործական ընկերությունում, հզոր պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՉեխիայի մայրաքաղաքից 60 կմ հարավ ընկած Վլաշիմ քաղաքում՝ Sellier&Bellot զինագործական ընկերությունում, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական Չեխիայի հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Լադիսլավ Գոլոմչիկը։
«Պայթյունը որոտացել է սպառազինությունների արտադրությամբ զբաղվող գործարանում, ժամը 12։45-ին։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։ Նախնական տեղեկություններով՝ կան մարդկային զոհեր»,- ասել է Գոլոմչիկը, գրում է ՏԱՍՍ-ը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



