Մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել
PHOTOՀաճախակի գլխացավեր ունենալու դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդին: Հնարավոր պատճառը կարող է լինել Ձեր սիրելի սննդամթերքը:
Շոկոլադ: Եթե դուք շոկոլադի մեծ սիրահար եք, ապա այս նորությունը ձեզ կտխրեցնի: Տանին, կոֆեին պարունակող շոկոլադը խթանում է միգրենի առաջացումը:
Կծու պղպեղ: Կծու պղպեղը շատ կարևոր և օգտակար է: Սակայն ոչ նրանց համար, ովքեր հաճախակի գլխացավեր են ունենում: Հետևաբար այն հակացուցված է միգրենից տառապող մարդկանց համար:
Ապխտած միս: Մսամթերքները, հատկապես ապխտածը, իր մեջ պարունակում է հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են երկար ժամանակ ապահովել նրա թարմությունը: Սակայն դրանք գլխացավի առաջացման պատճառ են դառնում:
Պանիր: Այս շատ օգտակար մթերքը պարունակում է նաև տիրամին: Որքան պանիրը շուտ է պատրաստված, այնքան նրա մեջ տիրամինի պարունակությունը շատ է:
Սուրճ, թեյ, կոլա: Այս համեղ ըմպելիքները պարունակում են կոֆեին: Եվ դա գրգռում է նյարդային համակարգը, բարձրացնում է ճնշումը, ինչն էլ գլխացավի պատճառ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: