ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը դատապարտել է հունվարի 8-ին Երուսաղեմում պաղեստինցիների իրականացրած ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվել էր իսրայելցի չորս զինվոր ու վիրավորվել եւս մի քանիսը։
Գութերիշը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, նաեւ շեշտել, որ ահաբեկչությունն ու բռնությունը չեն օգնի իսրայելապաղեստինյան համակարտության կարգավորմանը։
«Բոլոր մեղավորները պետք է քրեական պատասխանատվության կանչվեն։ Բոլորը պետք է դատապարտեն նման գործողությունները ու թույլ չտան, որ դրանք խաթարեն երկխոսության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասել է Գութերիշը։
Մինչ այդ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը վճռականորեն դատապարտել էր նաեւ ՄԱԿ ԱԽ-ն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



