Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է 82 մմ ականանետ
SOCIETYՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն&raqu o;:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



