Գիտնականները քաշի ավելացման նոր պատճառ են հայտնաբերել
LIFEՇվեդիայի մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների անդադար աղմուկը կարող է նպաստել քաշի ավելացմանը, հայտնում է The Independent-ը:

Նրանք պնդում են, որ ավտոմեքենաների մշտական աղմուկը փոխում է քաշի ավելացման գործակիցը: Այդ եզրակացության հանգելու պատճառը գիտնականների 4 տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են: Այդ հետազոտության մեջ ընդգրկվել են 5075 կամավորներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղմուկի բարձրության յուրաքանչյուր միավորի ավելացումը նպաստում է գոտկատեղում 0.21 սմ ավելացման:
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել հավելյալ լարվածությունը, որն առաջանում է ճանապարհային աղմուկի գրգռիչ ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



