Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին
SOCIETYՎենեսուելայի խորհրդարանը հավանություն Է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Comercio հեռուստաալիքը:
Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» Է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել Է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել Է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել Է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ Է կրում եւ իրավաբանական ուժ չունի:
Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել Է TeleSur հեռուստաալիքը:
«Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում Է 2019 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



