Թեհրանի համալսարանում հրաժեշտ են տալիս Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին
INTERNATIONAL NEWS Թեհրանի համալսարանում տեղի Է ունենում այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին հրաժեշտ տալու արարողությունը, որը վախճանվել Է հունվարի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի ազդեցիկ քաղաքական գործչին վերջին հարգանքը մատուցելու են եկել հարյուր հազարավոր մարդիկ, ոչ միայն երկրի մայրաքաղաքի բուհի տարածքը, այլեւ հարակից փողոցները լի են մարդկանցով: Իրանի հեռուստատեսությունը վարում Է արարողության ուղիղ հեռարձակումը: Հոգեհանգստյան կարգ կմատուցի պետության ղեկավար եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին վախճանվել Է հունվարի 8-ին 82 տարեկան հասակում՝ սրտի սուր տագնապից: Իրանի նախկին նախագահը (1989-ից մինչեւ 1997 թվականը) եւ խորհրդարանի խոսակը (1980-ից մինչեւ 1988 թվականը), որն իր կյանքի վերջին տարիներին գլխավորում Էր Ընդունվող քաղաքական որոշումների նպատակահարմարության որոշման խորհուրդը եւ Փորձագետների խորհուրդը, հողին կհանձնվի հունվարի 10-ին Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



