Կալիֆոռնիայում տապալվել Է բնի մեջ թունելով հռչակավոր սեկվոյան
SOCIETYԿալիֆոռնիայում գետին Է տապալվել ԱՄՆ-ի ամենահայտնի ծառերից մեկը՝ Pioneer Cabin Tree -ն: Վիթխարի սեկվոյան հռչակվել Էր բնի մեջ թունելով, որը բավականաչափ լայն Էր, եւ այնտեղով ավտոմոբիլ Էր անցնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ծառը տապալվել Է փոթորկից, որն ամենաուժգինն Էր վերջին տասը տարվա ընթացքում: Սեկվոյայի տարիքը, որը նաեւ հայտնի Է որպես Ծառ-թունել, ինչպես կարծում են, գերազանցում Էր հազար տարին:
Անցած հանգստյան օրերին Կալիֆոռնիայում եւ Նեւադայում անոմալ քանակությամբ տեղումներ են եղել, ինչը հանգեցրել Է հեղեղումների եւ ծառերի տապալման:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



