Վախճանվել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը
SOCIETY82 տարեկան հասակում վախճանվել Է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Հերցոգը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 1994-ից մինչեւ 1999 թվականը: Եղել Է Համերկրային սահմանադրական դատարանի նախագահը Կարլսռուեում, զբաղեցրել Է Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի ՆԳ նախարարի պաշտոնը:
1994 թվականին նա ընտրվել Է միավորված Գերմանիայի առաջին նախագահը: Այդ պաշտոնում 1999 թվականին նրան փոխարինել Է Յոհաննես Ռաուն:
Գերմանական պետության ներկայիս ղեկավար Յոահիմ Գաուկը ցավակցություն Է հայտնել Հերցոգի տիկնոջը՝ Ալեքսանդրա ֆոն Բեռլիհինգենին: «Նա ականավոր անձնավորություն Էր, որը ձեւավորել Է Գերմանիայի ինքնագիտակցությունը»,-նշել Է Գաուկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



