Ճապոնական հրատարակությունը հայտնել Է Հարուկի Մուրակամիի նոր գրքի անվանումը
SOCIETY«Սինտյոսյա» ճապոնական հրատարակությունը հայտնել Է գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպի անվանումը: Ճապոներեն այն կոչվում Է «Կիսիդանտյո գորոսի», իսկ անգլերեն տարբերակով՝ «Killing commendatore», որը կարելի Է թարգմանել «Կոմանդորի սպանությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը նաեւ տեղեկացրել Է, որ գրքի զույգ հատորները վաճառքում կլինեն փետրվարի 24-ին:
67-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նրա ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով: Ընթերցողներին հայտնի են նրա «Ոչխարների որսը», «Նորվեգական անտառ», «Լարովի թռչնի խրոնիկաները», «Կաֆկան լողափին», «1Q84» ստեղծագործությունները: Նա քանիցս անվանակարգվել Է Գրականության Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



